ՖԻՖԱ-ն դեռ չի թույլատրել Մաուրո Գևգեոզյանին պաշտոնական խաղերում հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում


19:51 , 8 սեպտեմբեր, 2014

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Մաուրո Գևգեոզյանը, ով հանդես է գալիս պերուական «Ալիանսայի» կազմում, չկարողացավ միանալ մեր ընտրանուն և մասնակցել Դանիայի հետ հանդիպմանը Եվրո-2016-ի ընտրական փուլում:

Պերուական մամուլի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստը խնդիրներ ունի փաստաթղթերի հետ կապված։ ՖԻՖԱ-ն դեռ չի թույլատրել Գևգեոզյանին պաշտոնական խաղերում հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։

«Հարկավոր է լուծել փաստաթղթերի հարցը, որպեսզի Մաուրոն կարողանա հանդես գալ Հայաստանի հավաքականում: Շատ հնարավոր է, որ առաջիկա հանդիպմանը նա արդեն կխաղա», – ասել է «Ալիանսայի» տնօրեն Ռենսո Գայոսոնը: