Պատրաստվում եմ խաղալ մինչև 35-36 տարեկան. Ռոնալդու


16:24 , 8 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է.

Ռոնալդուն կիսվել է ապագայի հետ կապված պլաններով.

- Մինչև ո՞ր տարիքն եք պատրաստվում ֆուտբոլ խաղալ։

- Ես կարող էի ասել, որ կխաղամ մինչ այն ժամանակը, քանի դեռ մարմինս թույլ է տալիս, սակայն իրականում պլանավորում եմ խաղալ մինչև 35-36 տարեկանը։ Չնայած երբ հասնեմ այդ տարիքին, գուցե այլ կերպ մտածեմ։

- Որտե՞ղ կցանկանայիք ավարտել կարիերան։

- Չգիտեմ։ Անկեղծ, ես կարող էի ասել, որ կցանկանայի ավարտել կարիերաս «Ռեալում»՝ աշխարհի լավագույն ակումբում։ Ես նաև կարող էի ասել, որ կավարտեմ «Մանչեսթեր Յունայթեդում», քանի որ այնտեղ էլ կարիերա եմ արել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ