ՀՀ-ում բնակվողների զգալի մասը ցանկանում է լքել երկիրը


15:43 , 31 օգոստոս, 2012

Արտագաղթի պատկերը միայն այն չէ, թե որքան մարդա անվերադարձ լքում երկիրը... այլ նաև այն է, թե որքան մարդա ցանկանում արտագաղթի... որը հազարապատիկ ավելի խայտառակ բնույթա կրում... 
Վստահ եմ, բոլորիս բարեկամների 70%-ը ներկայումս ՀՀ-ում չի բնակվում... Նրանց զգալի մասը արտագաղթել են ընտանիքներով ու նրանք սովորական արտագնա աշխատանքի մեկնածներ չեն... ՀՀ-ում բնակվողների մի զգալի հատվածը, ցանկացած հնարավորության դեպքում, նույնպես ցանկանում են արտագաղթել... Ով էլ դեռ չի ցանկանում, ինչ-որ ժամանակ անց, որոշների մոտ էլ կառաջանա էտ ցանկությունը... Ուղղակի պետքա հասկանալ, որ Սփյուռքը հավետ չի... սերնդե-սերունդ կապը ՀՀ-ի հետ կորելուա... Այնտեղ ծնված, մեծացած ու հասունացածները` ինչքան էլ որպես հայ դաստիրակված լինեն, միևնույննա ՀՀ-ում մշտական բնակություն չեն հաստատելու... Արդյունքում ստացվումա էն, որ մենք ԵՐԿԻՐ ենք կորցնում... ու սենց պիտի նստենք ու սպասենք, թե ոնցա աչքներիս առաջ "վարդագույն" գույներով զարգացող երկիրը տարեց-տարի դատարկվում ?...