Tert.am-ը գրում է.
Այդ կարգի հետազոտությունները ես աբսուրդ եմ համարում մեթոդոլոգիական տեսանկյունից։ Այս մասին Tert.am-ին ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ անդրադառնալով բրիտանական «Երեխաների հասարակություն» (The Childrens Society) բարեգործական կազմակերպության վերջին ուսումնասիրությանը, ըստ որի՝ Հայաստանի երեխաներն աշխարհում ամենաերջանիկներից են։
«Սարսափելի դժվար է որոշել, թե որ ազգի երեխաներն են ավելի երջանիկ։ Ընդհանրապես, եթե արտակարգ իրավիճակներում չեն հայտնվում, երեխաներն իրենց երջանիկ են զգում։ Գիտական առումով աբսուրդ են այդ հետազոտությունները, հնարավոր չէ չափել մարդու երջանկությունը»,-ասաց նա։
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ