Tert.am-ը գրում է.
Մոսկվան խոստացել է պատասխանել ԵՄ-ի նոր պատժամիջոցներին և խորհուրդ է տվել Բրյուսելին չփնտրել միջոցներ՝ իր երկրների և Ռուսաստանի տնտեսություններին ավելի ցավոտ հարվածելու համար, այլ զբաղվել Դոնբասի վերականգնման աջակցությամբ, գրում է Взгляд-ը։
«Մոսկվայում ուշադրություն են դարձրել Բրյուսելում հրապարակված ԵԽ նախագահ Հերման Վոն Ռոմպեյի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի համատեղ նամակին, որը Ռուսաստանի հանդեպ սահմանափակող միջոցների մասին է, ինչպես նաև ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությանը, համաձայն որի՝ ԵՄ անդամ-պետությունների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովում մեր երկրի հանդեպ նոր պատժամիջոցների փաթեթ է համաձայնեցվում»,- նշված է ՌԴ ԱԳՆ կայքում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ