Վահե Հակոբյանը մարզի համար ոչինչ չի արել. Քաջարանի գյուղապետ


12:32 , 6 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է.

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը ցավով չի վերաբերում արդեն նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հրաժարականին։ Tert.am-ի հետ զրույցում նա ասաց, որ Վահե Հակոբյանը մարզի համար ոչինչ չի արել։

Ինչ վերաբերում է Վահե Հակոբյանի՝ սյունեցիներին ուղղված ուղերձին, որտեղ նա կոչ է անում՝ բացթողումների համար իրեն մեղադրել, Քաջարանի գյուղապետն ասաց. «Ինքը ինչու բան արե՞լ է, որ բացթողում ունենա։ Հակոբյաններն այս մարզի համար ոչ մի բան չեն արել, ինչ արել են, իրենց համար են արել, ժողովրդի համար ոչինչ չեն արել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ