ՆԱՏՕ-ն հաստատել է միջոցառումների փաթեթը, որով աջակցում է Վրաստանի անդամակցությանը դաշինքին


20:00 , 5 սեպտեմբեր, 2014
Tert.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հաստատվել է Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտմանն աջակցող միջոցառումների փաթեթը: Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն` այս մասին ուրբաթ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը՝ Ուելսում կայացած գագաթնաժողովում:
«Մենք այսօր համաձայնեցրել ենք միջոցառումների փաթեթը Վրաստանի համար, որը կօգնի առաջ ընթանալ դաշինքին անդամակցությանը պատրաստվելու գործում», - ասել է Ռասմուսսենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ