Մենակ Հանրապետական կուսակցությունն էր պակաս


12:45 , 31 օգոստոս, 2012

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ վերջնականապես ու կտրականապես զզվել եմ մեր հեռուստաալիքների փնթի ու կողմնապահ գործելավոճից: Հերիք չի առավոտից իրիկուն աղբ են ցույց տալիս, մի բան էլ աղբը շաղախում են իրենց քաղաքական հայացքներով:

Երեկ տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի հերթական ոչինչ չասող նիստը: Չնայած, որ նիստում հիմնականում ֆանտաստիկ անհետաքրքիր ներկուսակցական կազմակերպչական խնդիրներ քննարկվեցին, բայց Հայաստանի բոլոր իշխանական ալիքներն իրենց պարտքը համարեցին մանրամասն, դետալ առ դետալ պատմել, թե ինչ էր, ինչ եղավ, բա ինչի տենց եղավ, ով էր եկել, ով ինչ էր հագել, ով ինչ տրամադրությամբ էր… դե զահլա տարաք էլի:
Ինչ-որ մեկը չկա՞ էտ խելոքներին բացատրի, որ ՀՀԿ-ն Հայաստանի 70 կուսակցություններից մեկն ա, թքած թե իշխող չի: Օրինակ ինչի՞, հըն ինչի՞ մի օր «Ազատություն» կուսակցության նիստը չլուսաբբանեցիք: Է՞տ ա Ձեր անաչառությունն ու անկանխակալ վերբերմունքը: Հետո էլ եթերից մեծ մեծ կփռթեք, թե բա սենց չի նենց ա: ԷԷԷ տղերք: Բա Կենտրոնը, կենտրոնը… միացնում եմ սիրտս խառնում ա: Առավոտից  իրիկուն ԲՀԿ-ի զուգարանի խոսակցություններից բռնած ցույց են տալիս:

Ցավդ տանեմ ինտերնետ ջան