Հայտնի ռուս գեղասահորդուհին երեխա է ունեցել Պուտինի մամուլի քարտուղարից. ԶԼՄ-ներ


04:16 , 5 սեպտեմբեր, 2014

Հայտնի ռուս գեղասահորդուհի Տատյանա Նավկան երեխա է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովից: Հիշեցնենք, որ վերջինս օրերս է բաժանվել իր արդեն նախկին կնոջից: Իսկ Նավկայի հետ նրանց սիրավեպի մասին արդեն երկար ժամանակ է, ինչ շշուկներ են պտտվում, սակայն որևէ կերպ պաշտոնական մեկնաբանություն, ի պատասխան ասեկոսեների, չի արվել: