Ամուսնալուծությունների հիմնական պատճառը՝ տղամարդիկ գնում ու չեն վերադառնում. իրավաբան


20:00 , 4 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է.

Ամուսնալուծությունների թվի ավելացման հիմնական պատճառներից մեկն ընտանիքների սոցիալական ծանր վիճակն է, զույգերի հիմնական խնդիրները կենցաղային են, ինչից դրդված՝ շատ անապահով ընտանիքներում ամուսինները Հայաստանում աշխատանք չունենալու պատճառով գտնվում են արտերկրում: Տղամարդիկ գնում են և չեն վերադառնում: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ձեր իրավախորհրդատու» ՍՊԸ-ի հիմնադիր Վարդան Խեչյանը՝ ներկայացնելով ամուսնալուծությունների թվի աճի հիմնական պատճառները:

«Պատճառներից է նաև այն, որ բոլոր դեպքերում հիմա մենք ապրում ենք ինտերնետային դարում, և ինֆորմացիայի շատ մեծ հոսքերի պատճառով մարդկանց մոտ մեծ տեղեկատավություն է կուտակվում, որն էլ ամուսնալուծությունների պատճառ է դառնում»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ