ՄՄ-ին ու ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության շուրջ բանակցությունները մոտ են ավարտին. Լավրով


17:44 , 4 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է.

Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի անդամակցության շուրջ բանակցությունները մոտ են ավարտին: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ղրղզ գործընկեր Էրլան Աբդըլդաևի հետ բանակցությունների ավարտից հետո, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

«Մենք շահագրգռված ենք, որ մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթաժողովի ընթացքում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների սկզբունքային պայմանավորվածությունները հնարավորինս շուտ իրականացվեն»,- նշել է նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ