Օմբուդսմենի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողներին


16:36 , 4 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է.

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը Պաշտպանի գրասենյակում հանդիպել է զոհված զինծառայողների ծնողներին: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ 

Հանդիպման ընթացքում զինծառայողների ծնողները ներկայացրել են իրենց մտահոգությունները բանակում զոհված իրենց որդիների վերաբերյալ քրեական գործերի քննության կապակցությամբ, կարծիք հայտնել քննության միակողմանի և ոչ օբյեկտիվ լինելու մասին: Քննարկման արդյունքում ծնողները բարձրացրել են զինծառայողների վերաբերյալ քրեական գործերի ուսումնասիրության նպատակով մասնագիտական հանձնաժողով ձևավորելու անհրաժեշտության հարցը՝ միաժամանակ նշելով քրեական գործերը հանձնաժողովի գնահատականին հանձնելու իրենց պատրաստակամության մասին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ