Հետաքրքիր փաստեր եզդիների, պարագվայցիների և Հնդկաստանի մասին


22:46 , 30 օգոստոս, 2012

1. Ըստ եզդիական կրոնական ավանդության` գրելը դևերի գործն է, ուստի և գրագիտությունն արգելված է եղել նրանց մեջ և մեղք է համարվել:

2. Պարագվայում օրենքով թույլատրվում է մենամարտ, սակայն պայմանով, որ երկու հակառակորդներն էլ լինեն գրանցված դոնորներ:

3. Հնդկաստանի հնագույն Բհուբանեշվար քաղաքը, Մադրասից հյուսիս-արևելք, ժամանակին ունեցել է յոթ հազար տաճար, կառուցված 750-1270 թվականներին: Ներկայումս այդ տաճարներից կանգուն են հինգ հարյուրը: