Փաստորեն բրիտանացին սպանում է ամերիկացիներին` Իրաքի հողում


23:06 , 3 սեպտեմբեր, 2014

Մի քանի օրվա ընթացքում ամերիկացի լրագրողներ Ջեյմս Ֆոուլին և Սթիվեն Սոթլոֆը մահապատժի ենթարկվեցին «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինների կողմից: Ըստ տարածված տեղեկությունների, երկու տեսանյութերում էլ մահապատիժն իրականացնող դիմակավոր իսլամիստ ահաբեկիչը, որը խոսում է բրիտանական ակցենտով, Լոնդոնի բնակիչ է և Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Հետաքրքիր է ստացվում. փաստորեն բրիտանացին սպանում է ամերիկացիներին` Իրաքի հողում: Ահա սա է արևմտյան ժողովրդավարության և բազմամշակութայնության հետևանքը: