Ո՞ւր են մեր «Հայկո-Մկո»-ները, «Հայ տղեք»-ը, Շուշան Պետրասյաններն ու Հրանտ Թոխատյանները, ինչու՞ չկան, երբ էսքան պետք են


21:36 , 3 սեպտեմբեր, 2014

Մի հարց է ինձ տանջում` ուր են մեր «Հայկո-Մկո»-ները, մեր «Հայ տղեք»-ը, մեր Շուշան Պետրասյանները ու Հրանտ Թոխատյանները, ինչի չկան երբ էսքան պետք են.
Թե միշտ էլ էսպես է եղել, ու ես եմ ավելորդ մանկական ռոմանտիզմով նայել ես ամենին, թե ամեն ինչ էնպես է եղել, ինչպես պատկերացրել եմ, բայց հիմա փոխվել է. մարդկային արժեքներին ու որակին փոխարինման են եկել նյութապաշտությունը և փառասիրությունը:
համենայն դեպս շնորհակալ եմ, որ փոքր ժամանակ տեսել եմ հումոր, ընկերություն, հայրենասիրություն, մարդասիրություն, համեստություն, պայքար, կենցաղ, կարոտ ու սովորել եմ:
հիմա ցավում եմ են սերնդի համար, ովքեր չեն տեսնելու այս ամենը, չեն ունենալու մարդիկ ու հերոսներ ում կարելի է ձգտել, ումից կարելի է սովորել:
մենք կորցրնում ենք մեր մանկության «հերոսներին»: