Disney-ը 3 նոր մուլտֆիլմ է ներկայացրել (տեսանյութ)


22:30 , 3 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է.

Disney ընկերությունը 3 նոր կարճամետրաժ մուլտֆիլմ է ներկայացրել, որոնցից երկուսը կկցվեն 2014-ին և 2015-ին թողարկվելիք լիամետրաժ ֆիլմերին, գրում է Лента-ն։

Lava մուլտֆիլմը կկցվի Inside Out ֆիլմին, որի պրեմիերան նախատեսված է 2015թ. հունիսի 19-ին։ Գլխավոր հերոսը Ուկու անունով հավայան հրաբուխն է։

Feast անվանումով երկրորդ կարճամետրաժ մուլտֆիլմի սյուժեն ձևավորվում է Ուինսթոն անունով շնիկի և նրա 12-ամյա տիրոջ հարաբերությունների շուրջ։ Ֆիլմը կկցվի Big Hero 6 ֆիլմին, որը կթողարկվի 2014թ. նոյեմբերի 7-ին։


Երրորդ՝ Frozen Fever մուլտֆիլմի գործողությունները հիմնված են Frozen ֆիլմի վրա։ Հոլովակը կպատմի հերոսուհիներից մեկի՝ Աննայի ծննդյան պահի և այն բոլոր բարդությունների մասին, որոնք կապված են նրա ավագ քրոջ՝ Էլզայի գերհատկությունների հետ։ Կարճամետրաժ ֆիլմը կներկայացվի 2015թ. գարնանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ