Այլ երկրներում սեպտեմբերի 1-ն ուղղակի սեպտեմբերի 1 է, որտեղ ուսուցչուհիները չեն խոնարհվում Գալուստ Սահակյանի առջև


19:00 , 2 սեպտեմբեր, 2014

Հա, քանի շատ չի անցել հիշեցնեմ, որ սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օր է միայն ՌԴ-ում, Հայաստանում, Ղրղզստանում, Ղազախստանում, Մոլդովայում, Մերձդնեպրում, Բելառուսում, Թուրքմենստանում և Ուկրաինայում: Իսկ Ուզբեկստանում, ընդհանրապես, Անկախության օրն է:
Այստեղից հետևություն. մնացած երկրներում սեպտեմբերի 1-ը, դա ուղղակի սեպտեմբերի 1 է, որտեղ ուսուցչուհիները չեն խոնարհվում Գալուստ Սահակյանի առջև և օճառը ձեռքներին տաղեր չեն ձոնում: