Չի կարելի մարդկանց ստիպել հարգել կամ սիրել դրոշը


14:52 , 2 սեպտեմբեր, 2014

Այսօր ինչ-որ ՀԿ-ների ներկայացուցիչներ հայտարարել են, որ «Եհովայի վկաներ»-ը կոչ են անում չհարգել ՀՀ դրոշը:

Ես չգիտեմ, թե ինչ կոչ են անում «Եհովայի վկաները», բայց հարգանքը իրավական կատեգորիա չէ, չի կարելի հարկադրել մարդկանց հարգել կամ չհարգել ինչ-որ բան: Ամենաշատը կարող ես կոչ անել հարգել կամ չհարգել, ոչ ավելին: 
Չի կարելի մարդկանց ստիպել հարգել կամ սիրել դրոշը, հիմնը, սեփական ծնողներին, հարազատներին եւ այլն... 
Եթե որեւէ մեկին թվում է, որ կարելի է ստիպելով, հարկադրելով կամ սպառնալով հարգանք առաջացնել, ապա նրանք սխալ ուղու վրա են..