2013 թվականի համամեատ այս տարի զբոսաշրջիկների թիվն ավելացել է 17,3%-ով


10:36 , 2 սեպտեմբեր, 2014

2014թ-ի պետական բյուջեի մասին օրենքով զբոսաշրջության համար հատկացվող միջոցները նախորդ տարիների նկատմամբ ավելացել էին շուրջ 50%-ով կամ 25 մլն դրամով և կազմել` 75 մլն դրամ: Չնայած` զբոսաշրջության զարգացման համար տրամադրվող այդ միջոցները, մեծ հաշվով, բավականին քիչ են, սակայն կառավարությանը հաջողվել է տարվա սկզբից սկսած որոշակի առաջխաղացում հաղորդել այս ոլորտին:
Այդ մասին են վկայում Ազգային վիճծառայության օրերս հրապարակած տվյալները, ըստ որոնց` 2014թ-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստան են ժամանել 495.967 զբոսաշրջիկներ: 2013թ-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ (422.923 ժամանող) այս տարի զբոսաշրջիկների թիվն ավելացել է 17,3%-ով: