Վիգեն Խաչատրյան. Բոլորս շատ համախմբված էինք


02:45 , 2 սեպտեմբեր, 2014

Allsport.am-ը գրում է.

Այսօր Նանկին 2014-ի հերոսները՝ ծանրորդներ Հակոբ Մկրտչյանը և Սիմոն Մարտիրոսյանը, նրանց անձնական մարզիչները և ծանրամարտի թիմի գլխավոր մարզիչ Վիգեն Խաչատրյանն ամփոփեցին այս խաղերը, ծանրորդների հաջողությունները և խոսեցին առաջիկա ակնկալիքների մասին: Վիգեն Խաչատրյանը նախ շնորհավորեց հայ ազգին.

«Սա բոլորիս հաղթանակն էր: Շնորհակալ եմ մեր ֆեդերացիային, բոլորին աջակցության ու մեր կողքին լինելու համար. առանց նրանց այս հաղթանակը չէր լինի»,-ասաց գլխավոր մարզիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Սիմոնը և Հակոբն նշեցին, որ շատ ուրախ էին, քանի որ հայկական դրոշը բարձր են պահել: Աննկարագրելի են եղել զգացմուքներն ու զգացումները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ