Դատարկում ենք մեր գյուղերը, որտեղից էլ թոնրի ծխի հոտ չի գալիս


23:11 , 1 սեպտեմբեր, 2014

Մեր գյուղերում վաղուց սկսել են հաց թխել էլեկտրական վառարաններով, իսկ դրան, որպես հետևանք, հաջորդում է թոնիրների անգործության մատնվելը և վերանալը: Սա ոչ միայն ազգային դիմագծի, համ ու հոտի կորուստ է գյուղերի համար, ոչ միայն ինչ-որ քաղցրություն է պակասում գյուղից: Ժամանակին, իրար անիծելիս ասում էին. թոնրիդ ծուխը կտրվի, կամ գյուղի ավերակ դառնալու մասին ասում էին` թունրի ծուխը կտրվեց: Մեր թոնրի ծուխը բուն և փոխաբերական իմաստներով մենք ենք մեր ձեռքով կտրում. դատարկում ենք մեր գյուղերը, որտեղից էլ թոնրի ծխի հոտ չի գալիս: