Լուգանսկի օդանավակայնը՝ ռուսամետ անջատողականների վերահսկողության տակ


21:34 , 1 սեպտեմբեր, 2014

Ուկրաինայի կառավարական զորքերը կորցրել են վերահսկողությունը Լուգանսկի միջազգային օդանավակայանի նկատմամբ, մարտերը շարունակվում են Դոնեցկի օդանավակայանի համար:
Ուկրաինայի իշխանությունները շարունակում են պնդել, որ պատերազմ են վարում երկրի արևելք ներխուժած ռուսական կանոնավոր բանակի ստորաբաժանումների դեմ:
Չի բացառվում, որ ժամեր անց Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երկրում ռազմական դրություն հայտարարի: