Ճանապարհային ոստիկանները Սևանա լճում փրկել են ինքնասպանության փորձ կատարող 27-ամյա կնոջը


18:40 , 1 սեպտեմբեր, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ` օգոստոսի 31-ին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարատակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները Սևանի թերակղզում կարողացել են կանխել երիտասարդ կնոջ ինքնասպանությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցներ, ոստիկանության կապիտաններ Հարություն Վրացյանն ու Սամվել Մինասյանը Սևանի թերակղզում ծառայություն կատարելիս են լինում, երբ մի կին մոտենում է նրանց և ասում, որ մի աղջիկ ինքնասպան լինելու նապատակով իրեն գցել է լիճը: ՃՈ աշխատակիցները շտապ մոտենում են այդ հատվածին և մտնելով լճի մեջ, այնտեղից դուրս են բերում այդ աղջկան, ում տեղափոխում են ոստիկանության Սևանի բաժին: Արդեն բաժնում Սևանի բժիշկները օգնություն են ցուցաբերում այդ կնոջը, իսկ փաստի առիթվ էլ Սևանի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապաստրաստվում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ