Լուսանկարիչ Անելիա Լոբսերը, ով ապրում ու ստեղծագործում է Քեփ Թաունում, իր նոր ֆոտոնախագծով հիշեցնում է մեզ, որ դիտանկյան նույնիսկ մի փոքր փոփոխությունը կարող է կտրուկ փոխել այն, թե ինչպես ենք ընկալում աշխարհը: Լուսանկարչի աշխատանքներն իրենցից մարդկանց սովորական դիմանկարներ են ներկայացնում, որոնք պատկերում են աչքերի ու ճակատի հատվածը շրջված վիճակում:
Շրջված այս լուսանկարները, որտեղ մարդիկ այլմոլորակայինների տեսք ունեն, իսկապես շարժում են դիտողի երևակայությունը: