Գերմանիան սկսում է զինել փեշմերգային


11:32 , 1 սեպտեմբեր, 2014

Գերմանիան սկսում է զինել փեշմերգային: Գերմանիայի կառավարությունը փեշմերգային սպառազինություն և դրամական միջոցներ հատկացնելու որոշում է կայացրել: Մասնավորապես՝ փեշմերգային մատակարարվելու են հակատանկային միջոցներ, անհրաժեշտ հրթիռներ և թեթև սպառազինություն, որը կբավականացնի զինել շուրջ 4 հազար զինծառայողի: