Նազարբաևը հայտարարել է ԵՏՄ–ից Ղազախստանի դուրս գալու հավանականության մասին. ԶԼՄ-ներ


14:54 , 31 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հավանականության մասին։ ԶԼՄ-ները ենթադրել են, որ այդպես նախագահն արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, ով կասկած է հայտնել է ղազախական պետականության վերաբերյալ, գրում է newsru.com-ը։

Աստանայում «Խաբար» հեռուստաալիքին տված հարցազրույցում Նազարբաևը հայտարարել է. «Եթե կանոնները, որոնք նախկինում հաստատվել էին պայմանագրում, չեն կատարվում, ապա Ղազախստանն ունի լիարժեք իրավունք հրաժարվել է Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից։ Աստանան երբեք չի լինի այնպիսի կազմակերպությունների կազմում, որոնք սպառնալիք են ներկայացնում Ղազախստանի անկախությանը»։

Շարունակությունն՝ այստեղ