Մի հակադրեք իրար հերոսներին, մարտական ընկերներին արհեստականորեն մի փորձեք լարել իրար դեմ


00:38 , 31 օգոստոս, 2014

Միշտ վատ եմ վերաբերվել հերոսներին իրար հակադրելու դրսևորումներին: Սխալ է, երբ պատմական որևէ ժամանակաշրջանի հերոսներին իրար հետ սկսում են համեմատել, թե ով ինչքան է արել, կամ, որ հրամանատարը ինչքան է վերցրել տարածք: Տարօրինակ է, երբ Արցախյան պատերազմի տարբեր զորահրամանատարների արարքները սկսում են համեմատել և իրար հակադրել, հերոսների մեջ իմ ու քո են անում. իմ հերոսը ամենա-ամենան է, իսկ քոնը ինչա արել որ?: Սխալ է. պատերազմը մի շղթա է, որտեղ բոլոր օղակների դերը անփոխարինելի է, մի ամբողջություն է, որի մի օղակը հանես, ամբողջ շղթան չէր լինի: Մի հակադրեք իրար հերոսներին, մարտական ընկերներին արհեստականորեն մի փորձեք լարել իրար դեմ: Ամեն մեկը իր արարքը արել է այնտեղ, որտեղ նշանակված է եղել, կամ սկզբում կամավոր է գնացած եղել, ամեն մեկը գործել է իր տեղի իրադրությամբ: Հարգենք մեր բոլոր հերոսներին՝ հրամանատարից մինչև զինվոր.բոլորն էլ մերն են,ոչ թե ՝իմը,կամ քոնը: