Lurer.com-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը որոշում է կայացրել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին առաջիկա խաղերին դաշտ դուրս չբերել:
Պորտուգալացին կունենա 18-օրյա ընդմիջում, որի ընթացքում ձեռք կբերի օպտիմալ մարզավիճակ:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն դեռևս ամբողջությամբ չի ապաքինվել ծնկի վնասվածքից և մինչմրցաշրջանային մարզումներին միացել է թիմակիցներից ավելի ուշ:
Ֆուտբոլիստը բաց կթողնի «Ռեալ Սոսյեդադի» և «Ատլետիկոյի» դեմ կայանալիք խաղերը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն: