Ծովագյուղ-Դիլիջան Ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է


17:40 , 30 օգոստոս, 2014

Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  Ծովագյուղից Դիլիջան տանող միջպետական նշանակության ավտոճանապարհով (Մ-4, Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի սահման) բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 30-ին՝ ժամը 17:00-ից:

Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ նշագծման և կահավորման աշխատանքները կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետներում: