Galatv.am-ը գրում է.
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության սեյմասի (խորհրդարանի) պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ Լիտվայի սեյմասի բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում՝ գոհունակությամբ փաստելով, որ հայ-լիտվական հարաբերությունները դինամիկ զարգանում են. երկու երկրների միջև փոխգործակցության և հարաբերությունների զարգացման համար ստեղծվել է իրավապայմանագրային լավ հիմք, առկա է բարձր մակարդակի մշտական քաղաքական երկխոսություն, արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերաբար անցկացվում են խորհրդատվություններ, կայանում են տարբեր մակարդակի փոխայցելություններ, երկու երկրներում գործում են դիվանագիտական ներկայացուցչություններ: Հայ-լիտվական կապերի շարունակական ամրապնդման տեսանկյունից հանդիպմանը երկուստեք կարևորվել են միջխորհրդարանական հարաբերությունները:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի խորհրդարանականներին, ովքեր Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խումբ ստեղծելուց բացի, սեյմասում ստեղծել են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խումբ, ինչը, Նախագահի համոզմամբ, չափազանց կարևոր է և հիշեցնում է 1980-ականների վերջին, 1990-ականների սկզբին անկախության վերականգնման պայքարի ճանապարհին հայ և լիտվացի ժողովուրդների համերաշխությունն ու աջակցությունը միմյանց: Հանրապետության Նախագահի խոսքով, դա վկայում է նաև ժողովրդավարական արժեքներին լիտվացի ժողովրդի նվիրվածության մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ