Ականի պայթյունից տուժած զինծառայողների վիճակը կայուն ծանր է. Արծրուն Հովհաննիսյան


11:30 , 29 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ականի պայթյունից տուժած զինծառայողների վիճակը ծանր կայուն է:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով նաև, որ զինծառայողներն այս պահին գտնվում են պաշտպանության նախարարության «Մուրացան» կլինիկական զինվորական հոսպիտալում: