Օգոստոսի սկզբին ԱՄՆ-ում քննարկվել է ԼՂՀ անկախությունը Միացյալ նահանգների Դաշնային իշխանության կողմից ճանաչելու հարցը


11:16 , 29 օգոստոս, 2014

Ըստ ԱԳՆ որոշ աղբյուրների, հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի օգոստոսյան սրման օրերին ԱՄՆ քաղաքական շրջանակում քննարկվել է ԼՂՀ անկախությունը Միացյալ նահանգների Դաշնային իշխանության կողմից ճանաչելու հարցը, գրում է «Հայկական ժամանակ»-ը

Ըստ թերթի, ԱՄՆ-ում հաշվարկել են, որ եթե Իլհամ Ալիևը լայնածավալ հարձակում սկսի Ղարաբաղի վրա, դա կարող է անել միայն ՌԴ նախագահ Պուտինի համաձայնությունն ունենալով, և այդ պատերազմը կարող է նշանակել աշխարհաքաղաքական դավադրություն Նահանգների դեմ, ինչին հակազդելու արդյունավետ միջոց կարող է դառնալ Ղարաբաղի անկախությունը ճանաչելը, ինչպես Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը Վրաստանի հարձակման ժամանակ: