Իսպանացի օդաչու Ջորդի Մարտին Գարսիան լուսանկարների անկրկնելի շարք է ստեղծել, որն առաջարկում ենք դիտել ստորև:
42-ամյա օդաչուն, ով աշխատում է Իսպանական ավիանընկերությունում, վերջին 15 տարիների ընթացքում իր օդաչուական խցիկից ապշեցուցիչ կադրեր է լուսանկարել Եվրոպայի տարածքում թռիչքներ իրականացնելիս:
Ֆրանսիա, մայրամուտ:
12,000 մ բարձրությունից արված լուսանկարում Գարսիան ֆիկսել է հսկայական ամպից թափվող անձրևը:
Ամստերդամի գունավոր դաշտերը:
Արևածագը Մայորկա կղզում:
Մայորկա կղզին:
Միլանը ծածկած թանձր ու ցածր մառախուղի միջից վեր խոյացած արդյունաբերական գործարանի աշտարակները, իսկ ֆոնին կարելի է տեսնել նաև Ալպերը:
Ալպերը Փարիզից Ֆլորենսիա թռիչքի ժամանակ:
Արդյունաբերական գործարանների ծուխը մառախուղի մեջ արևածագին, Իսպանիա:
Ինքնաթիռի ստվերն ամպերի վրա:
Բրյուսելի մոտակայքում գտնվող Ատմիում կոչվող կառույցը գիշերով:
Եվրոպայի երկնքում սլացող ինքնաթիռ: