Ամերիկյան փշրանքներ՝ փոքր երկրներին շոյելու համար...


22:25 , 28 օգոստոս, 2014

Կալիֆոռնիայի սենատը օրերս ճանաչեց Արցախի անկախությունը, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց, թե դա չի արտահայտում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը: Իսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ձեռնպահ մնաց մեկնաբանություններ անելուց: Հայերով մի լավ ոգեւորվեցինք, իրականում որեւէ լուրջ քայլ էլ չկա: Մանավանդ որ հիշենք, թե ավելի վաղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ինչպես էր «թվիթել» համանախագահ Ուորլիքի արտահայտությունները՝ ազատագրված տարածքների վերադարձի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ: Նորություն ասած չեմ լինի, որ ԱՄՆ-ը, մեղմ ասած, աղվես պետություն է: Եվ միամտություն կլինի մտածել, թե ԱՄՆ-ի՝ տարբեր երկրներում գտնվող կառույցները գործելիս իբր իրարից անկախ են: Բնականաբար, բոլորը աշխատում են «կենտրոնի» հրահանգով ու համաձայնեցված ԱՄՆ արտաքին գերատեսչության հետ: Ինչ վերաբերում է կիսատ-պռատ ճանաչումներին ու փոքրիկ հաջողություններին, դրանք ուղղակի փշրանքներ են այս կամ այն փոքր պետության եսը շոյելու համար եւ ամերիկյան դեմոկրատիզմի իմիտացիա ...