Մեր պետական այրերը յուրօրինակ փի-առի ձևեր գիտեն


21:22 , 28 օգոստոս, 2014

Օրինակ Սերժ Սարգսյանը մի ժամանակ ամեն շաբաթ մի նախարարություն էր այցելում և հրատապ թեմաների մասին «անսպասելի» հարցերի էր պատասխանում։ Այդ այցելությունները հայտնի են որպես ինքնասուլիսներ։

Իսկ Հովիկ Աբրահամյանը կառավարության վերջին մի քանի նիստերին, տարբեր նախարարների կամ փոխնախարարների, դեմքի խիստ արտահայտությամբ, նկատողություններ է անում։

Ամենածիծաղելին այն է, որ նրանց թվում է, թե մենք` շարքային քաղաքացիներս, չենք հասկանում իրենց սովետական փի-առ քայլերը։