«Քաղցած խաղեր. անտառային կաչաղակ-ծաղրասարյակ. մաս 1» կինոնկարի նոր պաստառներ են թողարկվել, որոնցում ներկայացված են կինոնկարի տարբեր կերպարները, ովքեր միանալու են Քեթնիսին Կապիտոլիայի դեմ ապստամբության ժամանակ: Բեսթսելեր վեպի վրա հիմնված այս կինոնկարը էկրաններ է բարձրանալու նոյեմբերի 21-ին: Դրանում նկարագրվում է Քեթնիս Էվերդինի պատմությունը, ով առաջնորդում է Պանեմի տոտալիտար ու բռնի կառավարության դեմ ուղղված դիմադրությունը: