Իհարկե՛, սա ուրախալի է, բայց սա՛ չէ որոշիչը. որոշիչն Արցախի էությունն է. Վահան Բադասյան


12:10 , 28 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի սենատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել էպատգամավոր Մայք Գեթոյի նախաձեռնած AJR 32 բանաձևը, որն Արցախի ժողովրդին խրախուսում է շարունակել իբրև ազատ ու անկախ պետություն զարգանալու իր ջանքերը: 

«Իհարկե՛, սա ուրախալի է, բայց սա՛ չէ որոշիչը: Որոշիչն Արցախի էությունն է, Արցախը պետք է շարունակի առաջխաղացումը, երկրի զարգացումը, ժողովրդավարությունը: Երբ որ նման երևույթները մեզ մոտ խորանան, ապա կճանաչվի, սա է ճանաչողության հիմքը»-Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը, ապա շարունակեց. «Եթե մի բան կա, դա ուզես թե չուզես՝ կա, այն կճանաչվի, իսկ եթե չկա, ուրեմն՝ չի ճանաչվի: Մենք տարբերվում ենք չճանաչված պետություններից հենց նրանով, որ մեր ժողովրդի ոգին ավելի բարձր է, ինչն ապացուցվեց վերջին իրադարձություններում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ