«Ռետինե» ոտքերով մարզիկը (PHOTO)


12:22 , 28 օգոստոս, 2014

Բեռլինում բնակվող Ռաուֆ Յասիտը պրոֆեսիոնալ պարող ու մարզիկ է: Նա «Flying Steps» պարային խմբի անդամ է: Բրեյքդանսում մասնագիտացած այս խումբը ներկայումս համերգներ է տալիս Գերմանիայում: Յասիտն այնքան վարժ է տիրապետում իր մարմնին, որ ստացել է «Rubber Legs» (թարգմանաբար՝ ռետինե ոտքեր) մականունը: Ռաոււֆն այնքան ճկուն է և այնպիսի անհավանական դիրքեր է ընդունում, որ թվում է, թե այս մարդը ոսկորներ չունի: