Ինչպես է իրեն պահել Երևանում հարկադիր վայրէջք կատարած օդանավի կարգազանց ադրբեջանցի /տեսանյութ/


14:40 , 27 օգոստոս, 2014

Replik.am-ը գրում է.

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչ է անում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Ադրբեջան քաղաքացին, ում պատճառով երեկ առավոտյան «Аэрофлота» ավիաընկերությանը պատկանող Դուբայ-Մոսկվա չվերթի օդանավը վայրէջք էր կատարել Երևանում: Տեսանյութը նկարահանվել է ուղևորներից մեկի կողմից:

Հիշեցնենք, որ վերոնշյալ ադրբեջանցին աղմուկ էր բարձրացրել օդանավում և անհանգստացրել սրահում գտնվող երեխաներին, որից հետո ուղեկցորդուհիները տղամարդ ուղևորների օգնությամբ կապել էին վերջինիս, իսկ Երևանում իրավապահ մարմինները ձեռնաշղթաների էին հագցրել այդ ադրբեջանցու ձեռքերին և ուղարկել Մոսկվա: Ինչպես նշել էինք, Հայաստանում այդ կարգազանց ադրբեջանցուն հրաժարվել էին ընդունել:

Տեսանյութն՝ այստեղ