Շատերը չեն գիտակցում, որ իրականում կմախքը շատ ավելին է, քան պարզապես մեր մկանները պահող ու օրգանները պաշտպանող ոսկրային կառուցածք: Իրականում այն ակտիվորեն մասնակցում է մեր օրգանիզմի առողջության գործընթացին` արյան բջիջներ արտադրելով, ու պահեստավորելով կալցիումն ու ֆոսֆորը` օրգանիզմի համար չափազանց կարևոր երկու հանքանյութ:
Ոսկորները ինքնավերականգնվելու հատկություն ունեն, ինչի արդյունքում ժամանակի ընթացքում դրանք վնասվում ու ինքնուրույն վերականգնվում են: Տարիների ընթացքում օրգանիզմը բավարար քանակությամբ ոսկոր է արտադրում կորուստները լրացնելու համար` կալցիումի, ֆոսֆորի ու կոլգենի ամուր կապ ստեղծելով: Ինչևէ 35-40 տարեկանից սկսած ոսկորներն սկսում են ավելի արագ վնասվել, քան վերականգնվել, ինչի արդյունքում ժամանակի ընթացքում ոսկրերը թուլանում են և մեծանում է օստեոպորոզի ձեռքբերման հավանականությունը: Սակայն ոսկրերի առողջության համար կարելի է որոշակի քայլեր ձեռնարկել ու կանխել ոսկրային հիվանդությունենրը:
Դուք արդեն իսկ գիտեք, որ բժիշկները միշտ խորհուրդ են տալիս կալցիում օգտագործել ամուր ոսկորների աճի համար, սակայն ինչպես հետազոտությունները ցույց են տվել միայն կալցիկումը չի կարող այնքան արդյունավետ լինել, որքան D վիտամինի հետ միասին օգտագործելու դեպքում: Կալցիումը D վնիտամինի կարիքն ունի մարսողական համակարգից արդյունավետորեն ներծծվելու ու օրգանիզմում ճեղքվելու համար: Չնայած բժիշկները կալցիումի հաբեր են նշանակում, այնուամենայնիվ օրգանիզմը բնական ճանապարհով կալցիումով հարտացնելն ավելի նախընտրելի է, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է սննդակարգում օգտագործել կալցիում պարունակող մթերք, ինչպես օրինակ կաթնամթերք, նուշ, ձուկը, կանաչեղեն, սպիտակ լոբի, նարինջ և այլն:
Չափից շատ ալկոհոլը կարող է նոսրացնել ոսկրերի խտությունը, սակայն հետաքրքիրն այն է, որ օրեկան 12 միլիգրամ գարեջուր օգտագորւծելը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Հետազոտությունները ցույց են տվել, որ գարեջուր օգտագործող կանանաց ոսկրերն ավելի ամուր են համաեմատած այն կանանց ոսկերի հետ, ովքեր չեին օգտագործել գարեջուր: Գարեջրի` ոսկրային հյուսվածքների ամրության վրա ունեցած ազդեցությունը ամենայն հավանականությամբ դրա մեջ պարունակվող դիետիկ սիլիցիումն ու ֆիտոէստրոգեններն են, որոնք երկուսն էլ կարևոր են ոսկրերի վերականգնման ու ամրության համար:
Երբ մենք երեխաներ էինք, սիրում էինք վազել ու ցատկել: Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ պետք է շարունակենլ նույն կերպ վարվել: Բանն այն է, որ այսպիսի շարժումները ազդակ են ուղարկում ոսկրային վերականգնողական բջիջներին ու դրդում աշխատել: 2014թ.-ին անցկացված 16 շաբաթյան հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքենր օրեկան 2 անգամ 10-ական ցատկ են կատարել` ցատկերի ընթացքույմ 30 վայրկյան հանգստանալով, ավելի ամուր ու խիտ ոսկրեր են ունեցել, քան նրանք, ովքեր չեն ցատկել: