11:00 , 29 օգոստոս, 2012
Ես հասկացա՝ մտամոլոր թափառելով Կասկադում.
Մենք մեղք չունենք, որ էս երկրում լավ բան քիչ է կատարվում,
Որ պետական չինովնիկը տներ ունի փառավոր,
Ու հաստավիզ ախռաննիկը հայհոյում է ահավոր
Մայթին կանգնած գայիշնիկը հինգ հազար դրամ է առնում,
Ու եթերի սերիալներից շատերի սիրտն է խառնում,
Որ գռփում են անմեղ մարդկանց դատախազ ու դատավոր,
Որ էս երկրում «պռախոդ» ունեն միլիցա ու մաքսավոր։
Անմեղ ենք մենք, որ քաղաքում պրեբլեմներ են ծառանում։
Ես հասկացա՝ ով է կանգնած էս ամենի ետևում.
Մենք անմեղ ենք մեր երկրի խնդիրներում բյուրավոր։
Բոտերոյի չփլաղ կնկա ծիծիկներն են մեղավոր...