Հայկական «Սկոչ և Վիսկին»՝ ԱՄՆ-ում


16:20 , 25 օգոստոս, 2014

Esem.am-ը գրում է.

ESem.am-ն առիթ ունեցել է անդրադառնալու «Սկոտչ&Whiskey» ներկայացմանը: Սեպտեմբերին ներկայացման ստեղծագործական կազմը` Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանն ու Արփինե Գաբրիելյանը կներկայանան նաև ԱՄՆ-ի մեր հայրենակիցներին: Այս մասին ESem.am-ին հայտնեց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը: Նրա խոսքով` այս ամսվա վերջ կմեկնեն ԱՄՆ, ասուլիս կտան, կհյուրընկալվեն տեղի հեռուստաընկերություններին, իսկ սեպտեմբերի 5-ին և 7-ին` «Beyond the stars» թատրոնում կներկայանան մեր հայրենակիցներին: «Կամերային թատրոնը ներկայացումներով եղել է ԱՄՆ-ում, իսկ այս ներկայացմամբ առաջին անգամ ենք մեկնելու»,- հայտնեց դերասանուհին և նշեց, որ հրավերը ստացել են Կարպիս Թիթիզյանի «Global arts» ընկերության կողմից:

«Կարպիս Թիթիզյանը Երևանում դիտել էր ներկայացումը և մտածել, որ ԱՄՆ-ի հանդիսատեսը ևս պետք է վայելի այն,- ավելացրեց Կամերային թատրոնի դերասանուհին և շեշտեց,- ներկայացման թեման այնպիսին է, որ իրադարձությունները կարող են ցանկացած երկրում տեղի ունենալ: Հանդիսատեսն ականատես է լինում ընտանեկան արդիական մի պատմության. կենցաղային թեմա է՝ ամուսինն ուզում է հեռանալ, որովհետև սիրուհի ունի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ