Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին


13:50 , 25 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին: Վրացական կառավարությունն այդ հարցով Եվրահանձնաժողովից պաշտոնական առաջարկություն չի ստացել: Այդ մասին, մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի արտահայտությունները, հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օտար Դամենիան, հաղորդում է gazeta.ru-ն: 

«Մենք հաշվի կառնենք միայն պաշտոնական հայտարարություններն ու Վրաստանի կառավարությանն ուղարկված դիմումները, իսկ նման դիմում չի եղել»,- ասել է գյուղատնտեսության նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ