Լրացուցիչ կտեղեկացվի, թե ՀՀ ԱԳՆ-ից ով է ներկա լինելու Թուրքիայի նախագահի երդմնակալությանը. Տ. Բալայան


11:40 , 25 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից Tert.am-ը հետաքրքրվեց, թե Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանի ԱԳՆ-ից ով է ներկա լինելու: «Մենք լրացուցիչ կհայտնենք, եթե գնալու լինենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 24-ին այցելել է «Սևան» ազգային պարկի տարածքում «Միասին» երիտասարդական շարժման կողմից կազմակերպված «Միասին-2014» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբար, որտեղ Նախագահը նշել է նաև, որ Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից՝ մասնակցելու ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը,

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ