Ձեզ նման 100 հայաստանցուն 1 սփյուռքահայի հետ չեմ փոխի


16:40 , 24 օգոստոս, 2014

Սիրիացիներին ծեծելու մեջ իշխանավորներին մեղադրելուց առաջ նայեք խնդրեմ ձեր շուրջը, մարդիկ, հենց այստեղ: Տեսեք, թե ինչ ֆաշիստական գրառումներ կան նրանց հասցեին: Հայը հայի մասին: Սփյուռքահայերը որոշ մարդկանց քթին չեն եկել և անամոթաբար պաշտպանում են նրանց ծեծողներին: Սրանք կարծում են, թե Հայաստանը միայն իրենցն է և իրենց պապաների ստեղծածը: Ամոթ է, սթափվեք և ձեր անմակարդակ մտքերը մի տարածեք: Ձեզ նման 100 հայաստանցուն 1 սփյուռքահայի հետ չեմ փոխի: Թող ներեն ինձ պարկեշտ հայաստանցիները: