Ղրիմի վերադարձի հարցում զինվեք համբերությամբ. Անգելա Մերկել


05:17 , 24 օգոստոս, 2014

Hraparak.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամլո ասուլիսում ուկրաինացիներին խորհուրդ է տվել Ղրիմի վերադարձման հարցում զինվել համբերությամբ: «Գերմանիայում ևս ինձ հաճախ են հարցնում Ղրիմի անեքսիայի անարդարության մասին: Եվ ասում են, որ երեք ամիս է անցել, բայց այն դեռ չի վերադարձվել: Պետք է իմանալ, որ հաճախ, երբ քաղաքական հարց է լուծվում, պահանջվում է նաև համբերություն և ճիգ: Այդ ամենը տեղի է ունեցել Եվրոպայում տարածքային ամբողջականության խախտման ճանապարհով: Եվ եթե մենք այդ սկզբունքը ընդունենք, ապա նման բաներ կսկսեն տեղի ունենալ ամբողջ Եվրոպայում»,- ասել է Մերկելը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ