Բոկե լուսանկարչության սքանչելի գլուխգործոցներ ֆրանսիացի լուսանկարչի կողմից (PHOTO)


16:16 , 23 օգոստոս, 2014

Այս լուսնկարչական ուղղության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ լուսանկարի առնվազն մի մասը պետք է ֆոկուսից դուրս ու ոչ հստակ լինի: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես պատկերն ինչ-որ չափով լղոզված լինի, սակայն իրականում սա հատուկ լուսանկարչական հնարք է: Ֆրանսիացի լուսանկարիչ Ֆլորենս Ռիչերատոքսը իր մակրոլուսանկարներում լայնորեն կիրառում է այս հնարքը: Նրա լուսանկարչական ոճը բավականին պարզ, բայցև ուշագրավ է: Ֆլորենսը հիմնականում իր սեփական պարտեզի բնապատկերներն է լուսանկարում՝ օգտագործելով բնական լուսավորությունը: Նրա լուսնկարները հանգստացնող ազդեցություն են գործում դիտողների վրա: Հուսով ենք, որ դրանք Ձեզ ևս անտարբեր չեն թողնի: