Նորաթուխ նախարարը քաղհանում է իր իսկ թույլտվությամբ տնկված շենքերը


23:41 , 22 օգոստոս, 2014

Երևանը դժվարությամբ քանդելու առաքելությամբ օժտված քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն այսօր ամփոփեց աշխատանքային 100 օրը քաղաքաշինության նախարարի պաշտոնում: Նա տարիներ շարունակ հասցրել էր «սիրվել» երևանցիների կողմից: 
Այժմ նրան կճանաչի Հայաստանը:
Նորաթուխ նախարարի առաջիկա ծրագրերից է Երևանի կառուցապատումները «մոլախոտերից» մաքրելը: 
Ցանկանում եմ հիշեցնել, որ այդ մոլախոտերին պարարտանյութ է տվել ու ջրել հենց ինքը՝ քաղաք շինողը: Ստացվում է, որ նա քաղհանում է իր իսկ թույլտվությամբ տնկված շենքերը: