Եզդիները գոհ են իրաքցի ազգակիցներին ՀՀ Կառավարության առաջարկությունից. Արարատի մարզի եզդիների միության նախագահ


22:52 , 22 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

Եզդիները ինչպես ՀՀ Կառավարության, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քայլերից ու մարդասիրական օգնության առաջարկներից ավելի քան գոհ են: Այս մասին Tert.am-ին ասաց Արարատի մարզի Եզդիների միության նախագահ Քյարամ Սլոյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունը որոշում է կայացրել Իրաքի եզդիներին 100 000 դոլար օգնություն տրամադրելու մասին, իսկ Արցախի Հանրապետությունը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել եզդի փախստականներին։

Քյարամ Սլոյանը նշեց, որ եթե սկսզբից իրենց անհանգստացնում էր ՀՀ Կառավարության պասիվությունը, այսօր արդեն զգում են պետության կարեկցանքն ու հնարավորություններից ավելին անելու պատրաստակամությունը եղբայր եզդի ժողովրդի համար։

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ