Պամելա Անդերսոնը բացատրել է, թե ինչու չի պատրաստվում մասնակցել Ice Bucket Challenge ակցիային


19:14 , 22 օգոստոս, 2014

Replik.am-ը գրում է.

47-ամյա մոդել և դերասան Պամելա Անդերսոնը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել ALS Ice Bucket Challenge ակցիային, քանի որ բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները դեղորայքը փորձարկում են կենդանիների վրա:

Անդերսոնի խոսքերով`  ինքը մասնակցում է մեծ թվով բարեգործական ակցիաների, հատկապես այնպիսի ակցաների, որոնց շրջանակներում մադիկ կարող են ինքնաարտահայտվել, իսկ այս ակցիան դրանցից չէ:

«Ես հասկանում եմ, որ իրար վրա ջուր լցնելը ուրախ է, սակայն ես կոչ եմ անում այդ հիմնադրամին` դադարեցրեք ձեր փորձերը կենդանիների վրա անել: Դա կօգնի ավելի շատ կյանք փրկել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասանուհին: